LinguaMan-ը հիմնադրվել է ունենալով մեկ նպատակ` տալ մեր ուսանողներին հանարավորություն` ստանալու առավելագույն գիտելիքներ հնարավորինս սեղմ ժամկետներում: LinguaMan-ը, գտնվելով է Երևանի կենտրոնում և ուսանողներին հասանելի վայրում, լավագույնս արտացոլում է քաղաքի և երիտասարդության շարժուն ու ակտիվ ռիթմը:

LinguaMan-ի մասին

Մեր հմուտ և եռանդուն թիմը ամեն րոպե օգնում է ուսանողներին հասնել իրենց նպատակներին: Իր հիմնադրման օրվանից սկսած LinguaMan-ը օգնել է իր սաներին ձեռք բերել հիմնավոր գիտելիքներ, զարգացնել նոր հմտություններ և վստահ շարժվել առաջ: Որպես լավագույն ուսումնական կենտրոններից մեկը Երևանում` մենք տրամադրում ենք դասընթացների լայն շրջանակ ցանկացած ուսանողի համար` անկախ նրա ունեցած գիտելիքներից մակարդակից: Եթե դուք պատրաստ եք բացահայտել ձեր լեզվական ներուժը, ապա միացեք մեզ այսօր:

Շնորհիվ մեր փորձառու անձնակազմի և արդյունավետ մեթոդիկայի` LinguaMan լեզուների և թրեյնինգների կենտրոնը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր անհատի հեշտությամբ տիրապետել օտար լեզվի և դառնալ պահանջված և մրցունակ ձեր ոլորտում: Մենք գիտենք, որ ընտրությունը մեծ է, բայց մենք առանձնանում ենք դասավանդման նորագույն մեթոդներով, տեխնիկապես հագեցած, հարմարավետ լսարաններով, միջազգային որակավորում ունեցող, ինչպես նաև լեզվակիր մասնագետներով: 

LinguaMan լեզուների կենտրոնը իրականացնում է անգլերենի ուսուցում անհատական և խմբային մոտեցմամբ առավելագույնը 4 հոգանոց խմբերում՝ երաշխավորելով ցանկալի արդյունք սեղմ ժամկետներում: LinguaMan-ը հնարավորություն է տալիս անհատներին սովորել անգլերեն սկսնակից մինչև փորձառու մասնագիտական մակարդակ։ Մեզ հաջողվել է մեր կազմում ներգրավել բարձր գիտական կոչում և կարիերային հաջողություններ արձանագրած մասնագետների: Մեր հաճախորդը, օգտագործելով LinguaMan-ի գիտական և նյութական ռեսուրսները, ամբողջությամբ ի վիճակի է ստանալ բարձր լեզվական հմտություններ՝ տարբեր հարթակներում կիրառելու համար։